Չի բացառվում, որ Իսրայելը Բաքվին կարող է օգտագործել Իրանի դեմ. իրանցի փորձագետ | Region

Չի բացառվում, որ Իսրայելը Բաքվին կարող է օգտագործել Իրանի դեմ. իրանցի փորձագետ

Օգոստոս 07,2024 10:56

Մերձավոր Արևելքի իրադարձություններն ուղիղ կապված են Հարավային Կովկասի հետ, որովհետև խաղացողները նույնն են: Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց իրանցի փորձագետ Փույա Հոսեինին՝ անդրադառնալով Իսրայել-Իրան լարված հարաբերություններին ու հնարավոր պատերազմին: Փորձագետը չի բացառում, որ Իսրայելը կարող է օգտագործել Ադրբեջանին Իրանի դեմ:

«Անդրկովկասում Իսրայելի ակտիվ օջախներից մեկը Ադրբեջանն է, որին կարող է օգտագործել Իրանի դեմ: Տարիներ շարունակ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին, դա ոչ միայն Հայաստանի դեմ է եղել, այլ նաև Իրանի: Թեհրանը սա գիտակցում է, և զգուշացրել է բոլոր հարևաններին ու տարածաշրջանի երկրներին, որ եթե Իսրայելը երրորդ երկրի ցամաքային տարածքից հարձակվի իր վրա, այդ երրորդ երկրի տարածքն իր համար օրինական թիրախ կլինի»:

Թեհրան, ապա Բաքու այցելեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Հոսեինիի խոսքով՝ բացառված չէ, որ Սերգեյ Շոյգուն Բաքու այցելեց զգուշացնելու համար, որ Իրանի դեմ երկրորդ օջախ չբացեն և լարվածությունն Անդրկովկաս չբերեն:

Նորություններ