Լեհ քաղաքական գործիչը պնդում է, որ հայ գերիներին աջակցելու համար դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման
Օգոստոս 07,2024 13:35
Լեհ քաղաքական գործիչ, փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը Լեհաստանում դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման և բարձր տուգանքի։
«Սա կապված է Արցախի համար իմ գործունեության, հայ գերիների ազատ արձակման և Ռուբեն Վարդանյանին աջակցության հետ»,– X–ի իր միկրոբլոգում գրել է նա։