Եթե Բաքուն կտրուկ քայլեր անի, հաշված օրերում հաղթած պետությունից կդառնա հայտնի չէ՝ ինչ. քաղաքագետ | Region

Եթե Բաքուն կտրուկ քայլեր անի, հաշված օրերում հաղթած պետությունից կդառնա հայտնի չէ՝ ինչ. քաղաքագետ

Օգոստոս 08,2024 11:14

«Ալիևն իրեն Հարավային Կովկասում հաղթանակած սուլթան է զգում և միակ հարց լուծողը, հետևաբար չէր ցանկանա վտանգել իր այդ վիճակը»,-REGIONSTV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Իսրայել-Իրան լարված հարաբերություններին ու Ադրբեջանի հնարավոր ներգրավմանը Իսրայելի կողմից:

Ըստ Բաղդասարյանի՝ Ալիևն այս փուլում չի վտանգի իր հաղթանակը՝ միանալով Իսրայելին:

«Եթե Ադրբեջանը կտրուկ քայլեր անի, դա կունենա անկանխատեսելի հետևանքներ, կարող է հաշված օրերի ընթացքում հաղթած պետությունից դառնալ հայտնի չէ, թե ինչ: Դրա համար չեմ կարծում, թե ռիսկի կգնա, առավել ևս որ Ռուսաստանն ու Իրանը շատ պարզ զգուշացրին Ադրբեջանին, որ պետք չէ սրել իրավիճակը»,-նշեց Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի դեպքում Բաքուն ուներ Թեհրանի ու Մոսկվայի լոյալությունը, այս դեպքում ոչ միայն չունի, այլ նաև շատ պարզ ասվում է, որ պետք չէ Հարավային Կովկասը դարձնել լարվածության նոր օջախ:

Նորություններ