Օլիմպիական խաղեր. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Օգոստոս 08,2024 14:27
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը փայլուն հաղթանակով է մեկնարկել Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:
Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակչում այսօր գոտեմարտել է մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգի հետ և 13:3 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Այսպիսով, Հարությունյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
