«Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր». քաղաքագետ
«Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր: Դա հսկայական ջանքեր, տրամաբանության բոլոր կանոնների դեմ ջանքեր էր պահանջում, ու եթե արդար լինենք, հերոսական ու անհավանական նախաձեռնություն էր»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Անապատի մեջ հավաքել տարբեր լեզուներով խոսող, տարբեր մշակույթներ կրող, անգամ տարբեր ռասաների մարդկանց, ու անգամ զրոյից ստեղծել լեզու, դա բոլոր կանոնների դեմ էր:
Իսրայելը ստեղծել են միսիոներների մի սերունդ, որոնք ամեն օր վտանգների տակ են ապրել, քրտնաջան աշխատանքի միջոցով անապատը դարձրել են գյուղատնտեսական խոշոր արդյունահանող, հզոր ռազմա-արդյունաբերական համալիր են ստեղծել՝ որոշ ոլորտներում դառնալով համաշխարհային առաջատար:
Կարճ ասած, այդ ամենը միսիոներների սերունդն է կառուցել: Սակայն հիմա այլ սերունդ է գալիս: Իսրայելի նոր սերունդն այդ պետությունն անհավանական ջանքերով ստեղծողները չեն, նրանք այդ աշխատանքի վայելողներն են, ու, արդյունքում, փոխվում է մտածողությունն ու աշխարհայացքը:
Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել: Նման մի բան մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում»,-գրել է քաղաքագետը: