Անցած 24 ժամվա ընթացքում ՌԴ բանակը Ուկրաինայում 1030 զпհ և վիրավոր է ունեցել. Hromadske | Region

Անցած 24 ժամվա ընթացքում ՌԴ բանակը Ուկրաինայում 1030 զпհ և վիրավոր է ունեցել. Hromadske

Օգոստոս 09,2024 11:21

Անցած 24 ժամվա ընթացքում՝ օգոստոսի 8-ին, ՌԴ բանակը Ուկրաինայում 1030 զոհ և վիրավոր է ունեցել,- գրել է Hromadske.ua-ն: Ընդհանուր առմամբ, 2022 թ.-ի փետրվարի 24-ից մինչ օրս ռուսաստանցիների կորուստները կազմում են 588 540 մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Բացի այդ, ՌԴ բանակը կորցնում է իր զինտեխնիկան ու սպառազինությունը։ Մասնավորապես.

տանկեր – 8434 (+3 վերջին 24 ժամվա ընթացքում);

զրահապատ մարտական ​​մեքենաներ՝ 16,341 (+9);

հրետանային համակարգեր՝ 16536 (+49);

ռեակտիվ համակարգեր – 1142;

ՀՕՊ համակարգեր՝ 916 (+2);

ինքնաթիռներ – 366;

ուղղաթիռներ – 327;

օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքեր՝ 13325 (+32);

թևավոր հրթիռներ – 2424;

նավեր / նավակներ – 28;

սուզանավեր – 1;

ավտոմոբիլային տեխնիկա  – 22,371 (+86);

հատուկ տեխնիկա՝ 2769 (+2):

Այս տվյալները վերջնական չեն և թարմացվում են։

Ուկրաինայի կորուստները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարին առաջին անգամ հայտարարել էր ուկրաինական բանակի կորուստների մասին: Նրա խոսքով՝ երկու տարվա լայնամասշտաբ պատերազմի ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել։ Զելենսկին չի նշել վիրավորների թիվը, սակայն, որոշ կազմակերպությունների տվյալներով, ուկրաինական կողմն ունի շուրջ 100 000 վիրավոր:

Նորություններ