Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն | Region

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն

Օգոստոս 09,2024 22:52

Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։

«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել Լիբանանը, պատրաստել արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր և պատրաստ լինել երկար ժամանակով թաքնվել անվտանգ վայրում», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Նորություններ