Ինչ է հայտնի Բրազիլիայում 68 մարդու կյանք խլած ավիավթարի մասին | Region

Ինչ է հայտնի Բրազիլիայում 68 մարդու կյանք խլած ավիավթարի մասին

Օգոստոս 09,2024 23:15

Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Սան Պաուլու նահանգի Վինյեդո մունիցիպալիտետում օգոստոսի 9-ին ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 68 մարդ, բոլորը զոհվել են։

ATR 72 մոդելի օդանավը ներքին թռիչք էր կատարում Կասկավելայից Գուարուլյուս:

Տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Վթարի վայրից տեղի լրատվամիջոցների հրապարակած կադրերը ցույց են տալիս, որ ինքնաթիռն ընկել է բնակելի տան մոտակայքում։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, իմանալով ավիավթարի մասին, Canal Gov հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկ րոպե լռություն է հայտարարել՝ ի հիշատակ զոհերի։

 

 

Նորություններ