Օլիմպիական խաղեր. Վազգեն Թևանյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ | Region

Օլիմպիական խաղեր. Վազգեն Թևանյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

Օգոստոս 10,2024 15:31

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը չի կարողացել դուրս գալ Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:

Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ և 5:1 հաշվով հաղթելուց հետո վերջին րոպեներին 5:7 հաշվով ցավալի պարտություն է կրել: Եթե Մոնղոլիայի ներկայացուցիչը դուրս գա եզրափակիչ, Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը Փարիզ-2024-ի իր առաջին գոտեմարտում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ և 11:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախիչ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։

armsport.am

Նորություններ