Փախստական ուկրաինացիների առօրյան Հայաստանում և նրանց աջակցող կենտրոնի գործունեությունը | Region

Փախստական ուկրաինացիների առօրյան Հայաստանում և նրանց աջակցող կենտրոնի գործունեությունը

Օգոստոս 10,2024 21:01

Dopomoga.am-ը, որը ստեղծվել է Երևանում 2022 թ.-ին՝ Հայաստանում ապաստան հայցող Ուկրաինայից փախստականներին աջակցելու նպատակով, օգնություն է ցուցաբերել հազարավոր մարդկանց։

Կազմակերպությունը համագործակցում է նաև միջազգային կառույցների հետ՝ ուկրաինացի փախստականների, իսկ 2023 թ.-ի սեպտեմբերից նաև Արցախից բռնի տեղահանվածների հետ կապված տարբեր հարցեր լուծելու համար։

Կազմակերպության նախագահ Ելենա Շևչուկի խոսքով՝ հիմնադրամը պարզապես, մարդասիրական օգնության տրամադրման կենտրոն չէ: Այսօր կազմակերպությունը ինտեգրացիոն կենտրոն է, որտեղ տեղի են ունենում հանդիպումներ, տարբեր միջոցառումներ, լեզուների ուսուցման դասընթացներ և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Էդուարդ Մխիթարյան
Արև Աբելյան
Արև Դանիելյան

Նորություններ