«Պատրաստ եմ բոլոր դհոլներս նվիրել արցախցի փոքրիկներին». վարպետության դաս՝ վարպետ Դավիթից
Օգոստոս 18,2023 18:39
Լճաշենցի վարպետ Դավիթը 67 տարեկան է: Արդեն 6 տասնամյակ դհոլ է պատրաստում, հաշիվը կորցրել է: Իր սիրելի մասնագիտությամբ աշխատում է դպրոցական տարիներից մինչ օրս, առողջական վիճակից երբեւէ չի դժգոհել: Ասում է՝ երաժշտությամբ ապրող մարդը շուտ չի ծերանում:
Դավիթ Հայրումյանն իր պատրաստած դհոլները նաեւ Արցախ է ուղարկել: Ժամանակին շատ մեծ պահանջարկ է եղել: Այսօր էլ այնտեղից զանգում են, հայտնում, որ դհոլների կարիք ունեն, սակայն վարպետ Դավիթը, ցավոք, չի կարողանում դրանք տեղափոխել: Պատրաստ է մի ամբողջ խմբաքանակ անվճար տրամադրել արցախցի փոքրիկներին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
