Ուկրաինացի փախստականները չեն կարողանում տուն վերադառնալ, որովհետև ամենօրյա կրшկոցներ են, պшտերազմ | Region

Ուկրաինացի փախստականները չեն կարողանում տուն վերադառնալ, որովհետև ամենօրյա կրшկոցներ են, պшտերազմ

Օգոստոս 12,2024 11:44

ՀՀ-ում Ուկրաինացիների աջակցության Dopomoga կենտրոնի ղեկավար Ելենա Շևչուկը Օդեսայից է, արդեն 10 տարի ապրում է Հայաստանում։ Պատերազմի պատճառով շուրջ 3 տարի չի եղել հայրենիքում։

Ելենա Շևչուկը նշում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին, երբ Շևչենկոյի արձանի մոտ ակցիաներ էին կազմակերպում, դրանով ուղղակի իրենց աջակցությունն էին ցույց տալիս ուկրաինացի հայրենակիցներին, բայց ժամանակը ցույց տվեց, որ բացի ակցիաներից նաև հումանիտար աջակցության անհրաժեշտություն կա, հագուստ ու սնունդ սկսեցին հավաքել ու բաժանել ուկրաինացի փախստականներին։ Հետո արդեն աշխատանքներն ավելի կանոնակարգվեցին և հիմնադրամ ստեղծվեց։ Հիմնադրամի համար վարձակալեցին տարածքն ընդամենը 2 ամսով, որը, սակայն ձգվեց մեկ ու կես տարի և շարունակում է գործել մինչ օրս, քանի որ պատերազմի վերջը դեռ չի երևում։

Հիմնադրամը հումանիտար աջակցություն է տրամադրել նաև 2023թ․ Արցախից բռնի տեղահանված հայերին։
-Ես սա կարևոր քայլ եմ համարում, որովհետև մենք սրանով ցույց տվեցինք, որ շատ լավ ենք հասկանում Հայաստանի ու հայերի ցավն ու տառապանքը և մենք իրենց կողքին ենք,-ասում է Ելենա Շևչուկը։

Dopomoga կազմակերպության ջանքերով փախստականների համար նաև ամառային ճամբար է գործում։ Այստեղ հանգստանում են ոչ միայն ուկրաինացի փախստականներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նկարահանումները՝ հեռախոսով:

 

Արևիկ Դանիելյան

Նորություններ