Փառք Աստծո, կարողացա գոնե մեդալով վերադառնալ․ Մալխաս Ամոյան | Region

Փառք Աստծո, կարողացա գոնե մեդալով վերադառնալ․ Մալխաս Ամոյան

Օգոստոս 13,2024 11:29

Հայաստանի Օլիմպիական թիմը վերադարձել է Երևան։

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ-2024-ի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը, որն առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին, օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին․

«Չէի ասի, որ ինձ փորձը խանգարեց, քանի որ պատրաստվել էի միայն հաղթող ճանաչվելու համար, սակայն չկարողացա ճիշտ դասավորել գոտեմարտս և ապահովեցի բրոնզե մեդալ։

Կպատրաստվեմ մյուս Օլիմպիական խաղերին, բայց մինչ այդ կլինեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, չեմ ուզում առաջ ընկնել, բայց այս անգամ չստացվեց, մյուս անգամ կփորձեմ մեդալիս գույնը փոխել ոսկիի։

Փառք Աստծո, այսօր կարողացա մեդալով վերադառնալ, երևի այս պահին այս մեդալին էի արժանի, սրան էի պատրաստվել, դրա համար չեմ կարող ասել, որ լիովին ուրախ եմ, քանի որ նպատակս այլ էր, բայց փառք Աստծո, գոնե մեդալով կարողացա վերադառնալ հայրենիք»։

armsport.am

Նորություններ