Մյանմայից Հայաստան տեղափոխված ընտանիքն իրեն ապահով ու սիրված է զգում
Օգոստոս 14,2024 11:00
Դեին Թու Թանը մոտ 1 տարի առաջ որդու` Քևինի հետ Հայաստան է եկել Մյանմայից: Որդին մանկապարտեզ է հաճախում, ինքը՝ տնային տնտեսուհի է․ միաժամանակ էլ ուտելիք է պատրաստում Միանմայից եկած ուսանողների համար։
Դեին Թու Թանի ամուսինը երեք տարի առաջ էր եկել Հայաստան: Նա նկարիչ է ու ռեստորանի շեֆ խոհարար։ Սիրում է Հայաստանում իր կատարած աշխատանքը, որովհետև այստեղ շատ հարգված և գնահատված է։
Նկարահանումները՝ հեռախոսով: