Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան | Region

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

Օգոստոս 13,2024 21:59

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել օգոստոսի 28-31-ը ՀՀ ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. Կազմակերպել 2024 թվականի օգոստոսի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը»,- ասված է կարգադրության մեջ։

Նորություններ