Սահմանից սահման. ՀՀ ամենամեծ մարզը՝ իր թաքնված գաղտնիքներով ու ակնհայտ խնդիրներով | Region

Սահմանից սահման. ՀՀ ամենամեծ մարզը՝ իր թաքնված գաղտնիքներով ու ակնհայտ խնդիրներով

Օգոստոս 10,2023 18:52

Գեղարքունիքի մարզը արևելքից սահմանակից է Ադրբեջանին: Տարածքով ամենախոշոր մարզն է և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը, իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր:

Գեղարքունիքի մարզն առանձնանում է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով:

Մարզը  հայտնի է նաեւ Սոթքի հանքավայրի ոսկու պաշարներով, որը արդյունահանվել է հազարամյակներ առաջ:  Դրա վկայությունն են հնագույն դամբարաններից հայտնաբերված գտածոները:

Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ: Հենց այդ երթուղիներով էլ անցել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքային խումբը, որը կներկայացնի սահմանամերձ շրջանների անվտանգային իրավիճակին, սոցիալ-տնտեսական խնդիրներին, զբոսաշրջային ուղղություններին ու պատմամշակութային վայրերին վերաբերող տեսանյութերի շարք:

Նորություններ