Լոռու մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել
Օգոստոս 17,2024 20:49
ՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղի «Քուրթիկ» միջնադարյան գյուղատեղիում ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները հողի տակից հանել, ամբողջացրել են մեկ խաչքար: Երկրորդ խաչքարի միայն վերևի հատվածն է հնարավոր եղել ամբողջացնել։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունից:
Ավելի վաղ մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում նոր կյանք էին տվել Լորուտ գյուղի «Կծվուտ» գյուղատեղում /13-14-րդ դդ․/ 2023 թ.-ի աշնանը հայտնաբերած նորահայտ խաչքարին։ Երկատված խաչքարը միավորել, մաքրել և կանգնեցրել են։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը կրում է շարունակական բնույթ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
