Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 19,2024 08:30
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։