Խաղողի փառատոն ու Աստվածածնի վերափոխման տոն՝ Գյումրիում | Region

Խաղողի փառատոն ու Աստվածածնի վերափոխման տոն՝ Գյումրիում

Օգոստոս 18,2024 19:45

Գյումրիում օրհնվեց խաղողի բերքը։  Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածածնի վերափոխման տոնը։  Գյումրիի Աբովյան փողոցում երկօրյա փառատոնն էլ կազմակերպվել էր այս  տոնի առիթով։ Մասնակից ընկերությունների, անհատ ձեռներեցների ու սեփական աշխատանքները ներկայացնող ստեղծագործողների թիվը, սակայն, մեծ չէր։

Այնուամենայնիվ, Աբովյան փողոցը տոնական ու կոլորիտային տրամադրություն էր ստացել: Այստեղ ներկայացված էին զարդեր, կտավներ,  տիկնիկներ, Գյումրվա կլկլան ու սափորները: Մի քանի տաղավարում գյումրեցի ստեղծագործողի ու ձեռներեցի կողքին իր արտադրանքն էր ներկայացնում նաև ալավերդցի գինեգործը:

Խաղողի փառատոնի առաջին օրը Աբովյան փողոցում կատարվեց խաղողի տրորման ու ճզմման արարողություն։ Առաքելական եկեղեցին խաղողի օրհնությունը կատարում է այսօր՝ Աստվածածնի տոնի վերափոխման օրը՝ պատարագից հետո:

Այսօր Վարդանանց հրապարակում  բաժանվեց օրհնված խաղողը:

Աստվածածնի վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից է:

 

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ