Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը | Region

Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը

Օգոստոս 19,2024 21:35

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում գտնվող միակ հայկական գյուղում նշվել է «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը:

Վաքըֆլըի հայկական եկեղեցում անցկացված միջոցառմանը մասնակցել են մեծ թվով հայեր, այդ թվում՝ Սամանդաղից, Անթաքյայից, Իսքենդերունից և արտերկրից:

Տոնակատարությանը ներկա է գտնվել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոսպոս Մաշալյանը:

Նշենք, որ «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը հայկական 5 տաղավար տոներից մեկն է: Ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Խաղողօրհնեքի» տոն:

Այն տոնվում է տարվա մեջ մեկ անգամ՝ օգոստոսի 15-ին նախորդող կամ հաջորդող ամենամոտ կիրակի օրը:

 

Աղբյուր`  ermenihaber.am
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Նորություններ