Մենք մեր երեխեքին ողջ և առողջ ենք ուզում, չենք ուզում՝ դուք ԴՆԹ տաք. ակցիա ՄԱԿ-ի դիմաց | Region

Մենք մեր երեխեքին ողջ և առողջ ենք ուզում, չենք ուզում՝ դուք ԴՆԹ տաք. ակցիա ՄԱԿ-ի դիմաց

Օգոստոս 19,2024 16:05

Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները հավաքվել էին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ներկայացնելու իրենց բողոքը: Նրանք իրենց նամակ-պահանջը  հանձնեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողին:

-Ադրբեջանի բանտերում շարունակվում են անօրինական պահվել հայ գերիներ: Սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին,- այսպես հիմնավորեցին և ներկայացրին իրենց պահանջը՝ հավաքված քաղաքացիները:

«Մի  ԴՆԹ համընկնումը տալիս են 6 տարբեր  ընտանիքների․ մի ընտանիքի տալիս են երեք ոտք: Մենք փաստերով ենք խոսում, մեր պահանջն է, որ  անհետ կորածների ցուցակ վերադարձնեն մեր երեխաների անունները, որովհետև ԴՆԹ համընկնում ունեցողների անունները հեռացրել են: Մենք մեր երեխեքին ողջ և առողջ ենք ուզում, չենք ուզում՝ դուք ԴՆԹ տաք կամ ասեք այսօր գնացեք, վաղը եկեք»,-ասում է Քիմիկների զորամասից անհետ կորած զինծառայողներց մեկի ծնողը:

Ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին  ՄԱԿ-ին՝ պահանջել Բաքվից առանց հետաձգելու ազատ արձակել այդ երկրում  ապօրինաբար  պահվող հայ գերիներին, հակառակ դեպքում վերանայել COP 29 համաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշումը:

Նորություններ