Վարդագույն «գեղեցկուհիներ»՝ գեղեցկուհի պարմանուհիներին | Region

Վարդագույն «գեղեցկուհիներ»՝ գեղեցկուհի պարմանուհիներին

Օգոստոս 19,2024 21:01

Այս վարդագույն էլեկտրական «գեղեցկուհուն» այսուհետ հաճախ կհանդիպենք Վարդենիսի փողոցներում։

Հունիսի 7-ից 9-ը «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում կայացավ «Երիտասարդ Հայուհի-2024» մրցույթը։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղում է ապրում 12-ամյա Ալինա Պողոսյանը, որը մեր այցի  ժամանակ տանը չէր, բայց ընտանիքի անդամները մեզ ցույց տվեցին Ալինայի նվեր ստացած մեքենան։ Նա, այն 11 մասնակիցներից մեկն է, ովքեր հաղթել են «Երիտասարդ Հայուհի-2024» մրցույթում։

Հետո արդեն հնարավորություն ունեցանք Ալինայի հետ խոսել ոչ միայն մրցույթի, այլև իր երազանքների ու նպատակների մասին։ Հարցին՝ արդյոք ակնկալում էր, որ հաղթողների շարքերում կլինի, Ալինան անկեղծացավ․

-Անկեղծ ասած՝ ոչ, քանի որ կային 1000-ից ավելի մասնակիցներ։ Մրցակցությունը շատ թեժ էր, բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին և արժանի հաղթանակի։

Ալինան REGIONSTV-ի հետ զրույցում նաև ասաց, որ շատ կուզեր լինել Դուբայում, տեսնել այսօր զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում հայտնված այդ քաղաքը։ Վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց ժյուրիիին՝ իրենց անաչառության համար։ Իսկ ապագայի հետ կապված բազում ծրագրեր ունի, որոնք դեռ չի մանրամասնում։

«Հակոբյաններ համահայկական» կենտրոնի կողմից կազմակերպված «Երիտասարդ Հայուհի-2024» նախագիծը, որը Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր ու ամենաշքեղ մանկապատանեկական ազգային նախագիծն էր, միավորել էր ՀՀ բոլոր մարզերի 1000-ից ավելի աղջիկների:

Շուրջ 50 հաղթողներ պարգևատրվեցին ուղևորություններով՝ դեպի Դուբայ, իսկ գլխավոր մրցանակները՝ 11 էլեկտրամոբիլները բաժին հասան 11 առաջատար գեղեցկուհիներին։

 

Հարություն Հարությունյան

Նորություններ