WTA․ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ 51-րդն է | Region

WTA․ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ 51-րդն է

Օգոստոս 20,2024 10:50

Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 9 աստիճանով եւ առաջին անգամ 51-րդն է։

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը պարտության էր մատնել աշխարհի 10-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին։ Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովային։

Ցինցինատիի մրցաշարի հաղթող, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան բարձրացել է երկրորդ տեղ՝ շրջանցելով ամերիկացի Կորի Գաուֆին։ Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։

WTA, օգոստոսի 20

1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 10695 միավոր
2 (3). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8016
3 (2). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6743
4 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 5931
5 (5). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5168
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5160
7 (7). Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 3980
8 (9). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա)՝ 3571
9 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3515
10 (11). Ելենա Օստապենկո (Լատվիա)՝ 3428

Նորություններ