Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը
Օգոստոս 21,2024 22:11
Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը:
Գործակալության տվյալներով՝ նոր 14-րդ կառավարության նախարարների բոլոր առաջարկված թեկնածությունները կարողացել են ստանալ խորհրդարանի վստահության քվեն և հաստատվել են պաշտոններում:
Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարար է դարձել Աբբաս Արաղչին, որը 2017-2021 թվականներին աշխատել է որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ և երկար ժամանակ բանակցություններ է վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Պաշտպանության նախարար է դարձել գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն, որ մինչ այժմ զբաղեցնում էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը և բազմիցս այցելել է ՌԴ:
Նախորդ կառավարության միակ նախարարը, որ պահպանում է իր պորտֆելը, հետախուզության նախարարության ղեկավար Էսմայիլ Խաթիբն է:
Հիշեցնենք՝ Փեզեշքիանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել կառավարության թեկնածուների ցուցակը օգոստոսի 11-ին: