Կապիկի ծաղիկ հիվանդության կանխարգելման նպատակով արգելվում է կրծողների և պրիմատների ներմուծումը և փոխադրումը ՀՀ-ով
Օգոստոս 22,2024 17:15
Կապիկի ծաղիկ հիվանդության կանխարգելման նպատակով արգելվում է կրծողների և պրիմատների ներմուծումը և փոխադրումը ՀՀ-ով։ Այս մասին հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը։