Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ խոշորագույն նավահանգիստներից մեկում ռուսական լաստանավ են խոցել
Օգոստոս 22,2024 21:14
Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում՝ «Կավկազում» տեղակայված երկաթուղային լաստանավի վրա։ Այս մասին հայտարարել են Կուբանի օպերատիվ շտաբում՝ փոխանցում է РИА Новости-ն։
Լաստանավը խորտակվել է: Ըստ նախնական տվյալների՝ հրթիռային հարձակման պահին հինգ մարդ է եղել լաստանավում։ Նրանց ճակատագիրը դեռևս հայտնի չէ։