Գնան Ադրբեջшն՝ ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ. Բագրատ Սրբազանը՝ COP 29-ի հրավերի մասին | Region

Գնան Ադրբեջшն՝ ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ. Բագրատ Սրբազանը՝ COP 29-ի հրավերի մասին

Օգոստոս 22,2024 22:41

«Մեր երկիր հասնող արտաքին ազդակները, ուղերձները պայմանավորված են մեկ հանգամանքով. ինչպիսի իշխանություն ունես քո երկրում»,–այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Փաստն այն է, որ ունենք ոչ արժանապատիվ իշխանություն, որոնք ո՛չ պատիվ ունեն, ո՛չ էլ ոչինչ։ Եվ փաստ է, որ այս ամենի գլխին կանգնած է նեռը իր ստի, ատելության գործակալներով»,-հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանն ուղղված Բաքվի հրավերին՝ մասնակցելու COP-29 համաժողովին, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Գնան Ադրբեջան՝ ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ։ Այն քաղաքում, որտեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտում տառապում է, որտեղ մեր գերիներն են, գնան՝ ի՞նչ անեն։ Բայց քանի որ այս մարդիկ ներկայացնում են ադրբեջանական իշխանություններին, կարող է և գնան»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Նորություններ