Աղետից տուժած լոռեցիները վախով են սպասում ձմռանը, անհամբերությամբ՝ փոխհատուցմանը | Region

Աղետից տուժած լոռեցիները վախով են սպասում ձմռանը, անհամբերությամբ՝ փոխհատուցմանը

Օգոստոս 23,2024 16:45

REGIONSTV-ի աշխատանքային խմբերը տևական ժամանակ՝ սկսած ջրհեղեղի օրվանից մինչև օգոստոսի 20-ը, Լոռու մարզի տարբեր համայնքներում հարցումներ են իրականացրել, և ամփոփելով բնակիչների կարծիքներն ու դիտարկումները, առանձնացվել է կարևորագույն 1 թեմա՝ բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքներն ու տուժած բնակիչների կրած վնասների փոխհատուցման գործընթացը:

Ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած տուժած լոռեցիները, որոնք, ի դեպ, դեռևս փոխհատուցման ոչ մի գումար չեն ստացել: Ի՞նչ խնդիրներով են նրանք մտահոգված և ինչպե՞ս գտնել դրանց լուծման ուղիները:

Գործիքակազմ առաջարկելու և հարցերի պատասխանը ստանալու համար մասնակցեք «Մարզային կյանքն իրականում» նախագծի դեբատ-քննարկմանը, որը կանցկացվի սեպտեմբերի 13-ին՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

 

Նորություններ