Սանահին կայարանի հեղեղված շենքերի բնակիչները սպասում են. փոխհատուցման գումարները տեղ չեն հասնում | Region

Սանահին կայարանի հեղեղված շենքերի բնակիչները սպասում են. փոխհատուցման գումարները տեղ չեն հասնում

Օգոստոս 25,2024 15:01

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղի ունեցած ջրհեղեղը երկրում նոր աղետի գոտի առաջացրեց։ 9 քաղաքի և 30 գյուղական բնակավայրերի տրվեց «աղետի գոտու» կարգավիճակ։

Մայիսյան հեղեղումներից առավել շատ տուժած հատվածներից էր Ալավերդու Սանահին կայարանը: Տեղի հինգհարկանի 2 շենքերի առաջին հարկերը ջրածածկ էին եղել: Տան ամբողջ գույքը կորցրած բնակիչները մինչ օրս սպասում են փոխհատուցման գումարներին, ապրում են վարձակալած բնակարաններում, մի մասն էլ փորձում է սեփական սուղ միջոցներով վերանորոգման աշխատանքներ կատարել:

Նորություններ