Հայ 5 շախմատիստներ երեք անընդմեջ հաղթանակ են տարել Եվրոպայի պատանիների առաջնությունում | Region

Հայ 5 շախմատիստներ երեք անընդմեջ հաղթանակ են տարել Եվրոպայի պատանիների առաջնությունում

Օգոստոս 26,2024 11:06

Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

3 խաղափուլից հետո ունենք 5 մասնակիցներ, որոնք հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են իրենց տարիքային խմբերում: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։

Բենիկ Ագասարովը (մինչև 16 տարեկան տղաներ), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան տղաներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան տղաներ), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան աղջիկներ) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 3 միավոր:

Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 16 տարեկան տղաներ) և Անի Նահապետյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 2.5 միավոր:

Նշենք, որ առաջնությունը անցկացվում է 9 խաղափուլով:

armsport.am

Նորություններ