Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
Օգոստոս 26,2024 17:03
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Իզմիրի պատգամավոր Թունջայ Օզքանի դեմ Իզմիրի գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը ընդդմիությանը քննադատել էր «ցուցամոլությունից կախվախության մեջ» լինելու համար, ինչին արձագանքել էր Օզքանը։
Էրդողանի խոսքին ի պատասխան՝ Իզմիրից ընտրված պատգամավորը սոցցանցում գրառում է կատարել։
«Նստիր պալատում (նախագահական նստավայր-խմբ․), բազմիր գահին, թող դոլարներն ու միլիարդները քո խաղալիքը լինեն, վատությունն ու շռայլությունը՝ քո ուղեկիցները, հարուստները՝ քո ընկերները, մեզ ե՞ս ասում «ցուցամոլությունից կախված»,-գրել է նա ու Էրդողանին անվանել «սնոբ»։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
