Ստամբուլի հունական գերեզմանատունը հարձակման է ենթարկվել | Region

Ստամբուլի հունական գերեզմանատունը հարձակման է ենթարկվել

Օգոստոս 27,2024 12:08

Օգոստոսի 24-ին Ստամբուլում գտնվող «Kurtuluş Aya Lefter» հունական գերեզմանոցի վրա հարձակում է տեղի ունեցել:

Ոստիկանության կողմից տեղում իրականացված միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ անհայտ անձը/անձինք, դեռևս անհայտ դրդապատճառներով գերեզմանատանը մեծ փոս են փորել:

Միջադեպին արձագանքել է «Aya Tanaş Aya Dimitri Aya Lefter» հունական ուղղափառ եկեղեցու և  դպրոցի հիմնադրամի նախագահ Յորգո Թեոդորիդիսը:

Նա հայտնել է, որ տեղի ունեցածը մեծ վրդովմունք է առաջացրել հույն ուղղափառ համայնքում:

«Մենք դատապարտում ենք Թուրքիայում գտնվող հունական փոքրամասնության հիշատակի,  պատմության և Ստամբուլի «Kurtuluş Aya Lefter» հունական ուղղափառ գերեզմանատան նկատմամբ իրականացված անարգանքը: Մենք թուրքական իշխանություններին հրավիրում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այս զզվելի արարքի դեմ»,-հավելել է Թեոդորիդիսը:

ermenihaber.am

Նորություններ