Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց | Region

Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

Օգոստոս 27,2024 16:57

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց:

Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք:

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

Նորություններ