Առավոտյան ժամերին դիտվելու է մոլորակների շքերթ | Region

Առավոտյան ժամերին դիտվելու է մոլորակների շքերթ

Օգոստոս 27,2024 22:28

Օգոստոսի 28-ին առավոտյան մեկ կողմի վրա կկանգնեն կշարվեն վեց մոլորակները՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Սատուրնը և Լուսինը: Դրանք բոլորը կլինեն Արեգակի մի կողմում՝ մոտ 160 աստիճանի անկյան հատվածում։

Ողջ օգոստոսի ընթացքում Մարսը և հսկա մոլորակները Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը և Սատուրնը դիտվում են կեսգիշերից մինչև լուսաբաց: Մերկուրին կմիանա նրանց ամսվա վերջին՝ առավոտյան 4-ից հետո հայտնվելով երկնքում: Օգոստոսի 28-ին նրանց կմիանա նվազող կիսալուսինը (այն մոտ կլինի Մարսին)։

Այսպիսով, 2024 թվականի օգոստոսի վերջին (օգոստոսի 25-ից օգոստոսի 31-ը) առավոտյան կստեղծվեն պայմաններ, երբ բոլոր մոլորակները, բացի Վեներայից, կգտնվեն Երկրից նայած Արեգակի մի կողմում և տեսանելի կլինեն միաժամանակ: Բայց 2024 թվականի օգոստոսի 28-ի առավոտյան երկնքում Արեգակի մի կողմում վեց մոլորակների դասավորությունը կարելի է անվանել շքերթ միայն պայմանականորեն, քանի որ մոլորակները «հավաքվել են» շատ մեծ հատվածում (160 աստիճան):

Նորություններ