Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 29,2024 08:30
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 31-ի ցերեկը, 29-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 39.9°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 10.1°C (1983թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 23.5°C