Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային
Օգոստոս 28,2024 20:54

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային՝ կատարելով մի քանի կարևոր արձանագրություններ․
- Առաջիկայում կներդրվի նոր լուծումներով համակարգ,
- Պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ,
- Աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները,
- Թեկուզ օրինական ճանապարհով Եվրամիության երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիների ապաստանի դիմումները չունեն իրական հիմքեր,
- Մերժվում են ՀՀ քաղաքացիների ապաստանի ներկայացրած դիմումների 96 տոկոսը և ավելին,
- ԵՄ անդամ երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի ամենաբարձր թիվը գրանցվել է 2016 թվականին (8000-ից ավելի հայց), ամենացածր ցուցանիշը՝ 2020 թվականին (մոտ 1200 հայց),
- Առանց վիզայի եվրոպական երկրներ այցելելու հնարավորությունը կառաջանա այն ժամանակ,երբ վիզաների երկխոսության ազատականացման ավարտը մոտ լինի։
Նորություններ

Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին
14:30 10-06-2025

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025