Անտառային տարածքներում արգելվում է վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել․ ՇՄՆ հորդորը | Region

Անտառային տարածքներում արգելվում է վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել․ ՇՄՆ հորդորը

Օգոստոս 29,2024 17:30

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

❌ Կրակ վառել

❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

✅ Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Նորություններ