Հայ հրաձիգները ևս երկու մեդալ են նվաճել ԵԱ-ում | Region

Հայ հրաձիգները ևս երկու մեդալ են նվաճել ԵԱ-ում

Օգոստոս 29,2024 21:35

Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունունում։

Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ Գոհար Հարությունյանը մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 10 մետր վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում։

Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակն էլ դարձել էր արծաթե մեդալակիր։

Վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին։ Հրաձգության Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ընդլայնված կազմով։

Նորություններ