Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները | Region

Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները

Օգոստոս 29,2024 22:16
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել Վատիկանում Լիբանանի դեսպանին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Հինգշաբթի, 29 Օգոստոս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան դոկտ. Ֆարիտ Ալ-Խազէն:

Այս առիթով, դեսպան Ալ-Խազէն Հայրապետին պարզեց Վատիկանի կողմէ տարուող աշխատանքները՝ Լիբանանը դիմագրաւող մարտահրաւէրներուն լուծում տալու ճիգերու շուրջ: Դեսպանը նաեւ Վեհափառ Հայտապետին փոխանցեց Վատիկանի մէջ վերջերս Նորին Սրբութեան տուած դասախօսութեան դրական արձագանգներուն մասին տեղեկութիւններ։
Վեհափառ Հայրապետը, իր կարգին, իր արժեւորումը ներկայացուց Լիբանանի ներքին ներկայ կացութեան գծով։ Զրուցակիցները արծարծեցին Լիբանանը ներկայ տագնապէն դուրս բերելու կարելիութիւնները: Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ անդրադարձ կատարելու Վատիկանի պետական քարտուղար քարտինալ Փարօլինի Լիբանան կատարած այցելութեան մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նորություններ