ԵԱ․ Հայաստանը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե մեդալ
Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս երեք մեդալ։
Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձավ արծաթե մեդալակիր։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճեց արծաթե մեդալ, հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում ոսկե մեդալակիր էր դարձել Գոհար Հարությունյանը։
Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել էր փոխչեմպիոն։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել էր բրոնզե մեդալ։