«Մեղուները, արջերն ու գրքերը». հեռավոր գյուղի հնաբնակ 90-ամյա Հրաչիկ պապի ուղեկիցները | Region

«Մեղուները, արջերն ու գրքերը». հեռավոր գյուղի հնաբնակ 90-ամյա Հրաչիկ պապի ուղեկիցները

Օգոստոս 31,2024 21:01

Վայոց ձորի Վարդահովիտ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2000 մ բարձրության վրա:  Ընդգրկված է ՀՀ բարձր լեռնային գյուղական համայնքների ցանկում:

Հրաշալի բնության գրկում ծվարած այս բնակավայրում մարդիկ դժվարությամբ են ապրուստի միջոց վաստակում: Սակայն, ինչպես նշում է 90-ամյա Հրաչիկ Ալեքսանյանը, աշխատող, արարող մարդու համար այդ բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Ասածն ապացուցում է իր օրինակով ու գործերով:

Երեկոյան՝ գործից հետո, գիրքն է դառնում նրա հավատարիմ ուղեկիցը:

Վարդահովիտի տունն ու տնտեսությունը չի լքում, մեղվապահությամբ է զբաղվում, նաև տնամերձ հողամասն ու այգին է մշակում: Այստեղ էլ հյուրընկալում է զավակներին ու թոռներին, հյուրասիրում իր ստեղծած բերք ու բարիքով:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

  

Նորություններ