Օգոստոսի 30-ի տեղումները եղել են աննախադեպ, գերազանցել են ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ
Օգոստոս 31,2024 22:13
Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով՝ տեղումները եղել են աննախադեպ՝ 17-18 մմ: Դրանք կրկնակի գերազանցել են ամսական տեղումների նորմայի քանակը:
«Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
