Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման մասին նախագիծը հասանելի է | Region

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման մասին նախագիծը հասանելի է

Սեպտեմբեր 02,2024 15:03

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 5-ի հերթական նիստի օրակարգում:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների այս տարվա ապրիլի 19-ին կայացած 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնա-կարգի համաձայնեցման աշխատանքը:

Օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Կանոնակարգի մասնարամասները՝ այստեղ:

Նորություններ