Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության
Սեպտեմբեր 03,2024 11:05
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մոջթաբա Դեմիրջիլուին շեշտել են, որ դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
Ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։
Դիվանագետները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ՝ նշելով տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքը, որոնք, ըստ նրանց, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
