Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ
Սեպտեմբեր 03,2024 14:27
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված նորարարությունների առավել արդյունավետ օգտագործմանը: Հիշատակելով ՊԳԿ աջակցությամբ մշակված 2020-2030թթ. ռազմավարությունը և արդեն իսկ իրականացվող ծրագրերը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի հետաքրքրվածությունը համատեղ ջանքերով նպաստել փոխգործակցության հետագա խորացմանը: