Աշոցքի 7 գյուղերի միակ խանութը Մուսայելյանում է, 4 գյուղերի դպրոցը՝ ևս, իսկ գյուղը չի զարգանում
Սեպտեմբեր 03,2024 21:01
Գյումրիից ընդամենը 32 կմ է հեռու Մուսայելյան գյուղը, համայնքային կենտրոն Աշոցքից՝ 15 կմ: Խոշոր բնակավայրերին համեմատաբար մոտ գտնվելը ու նաև Աշոցքի ավելի հեռավոր գյուղերին որոշ չափով սպասարկելը, թվում է, թե որոշակի աշխուժություն պիտի ստեղծեր Մուսայելյանում, բայց դա այդպես չէ:
Այս գյուղում է գտնվում նաև Աշոցքի պանրագործարանը, որը նույնպես բնակավայրի համար տնտեսական առաջընթաց չի ապահովում: Մուսայելյանցիներն ապրում են նույն խնդիրներով, ինչ շրջանի մյուս գյուղերի բնակիչները: Բնակլիմայական ոչ նպաստավոր պայմաններից շարունակ բերքն է տուժում, կաթի ցածր գինն ու սպանդանոցների խնդիրն էլ անասնապահությունն են ոչ եկամտաբեր դարձնում, իսկ քարուքանդ ճանապարհները մարդկանց տեղաշարժն են սահմանափակում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
