Ավելի քան 3000 տարվա բնակատեղին՝ անտեսված վիճակում. Մեծ Սեպասարում կյանքը չի փոխվում | Region

Ավելի քան 3000 տարվա բնակատեղին՝ անտեսված վիճակում. Մեծ Սեպասարում կյանքը չի փոխվում

Սեպտեմբեր 05,2024 21:01

Այն, որ համայնքների խոշորացումը պիտի զարգացում բերեր, տեսանելի չեղավ  նաև Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում:

Այստեղ գյուղատնտեսությունից  եկամուտը առանց այն էլ չնչին է, բայց երբ բնակության տարրական կենսապայմանները չեն ապահովվում, ասենք, հանրային տրանսպորտ չի աշխատում, կամ հարթ ճանապարհներ չկան, որ մեքենաները անխափան երթևեկեն, ապա ընտանիքների ծախսերը շատ են ավելանում: Ստացվում է՝ բնակավայրն ինչքան հեռու է գտնվում խոշոր քաղաքներից, այնքան կյանքն այնտեղ ավելի է թանկանում, բնակիչների եկամուտները՝ նվազում:

Համայնքների անհամաչափ զարգացման խնդիրն այս գյուղերում գնալով ավելի է խորանում:

 

Նորություններ