«Ոսկե գնդակի» ֆավորիտները | Region

«Ոսկե գնդակի» ֆավորիտները

Սեպտեմբեր 05,2024 14:43

Հեղինակավոր Goal.com պորտալը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը։ Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» կազմում Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձած բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Երկրորդ տեղում Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Արքայական ակումբի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նահանջել է 7-րդ տեղ։

            «Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի

  1. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)
  2. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)
  3. Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)
  4. Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)
  5. Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա)
  6. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ», ավարտել է կարիերան, Գերմանիա)
  7. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
  8. Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա)
  9. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)
  10. Նիկո Ուիլյամս («Աթլետիկ Բիլբաո», Իսպանիա)

2003 թվականից ի վեր առաջին անգամ հավակնորդների ցանկում չեն ընդգրկվել Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին։ Արգենտինացին «Ոսկե գնդակին» արժանացել է 8, իսկ պորտուգալացին` 5 անգամ։

Նորություններ