ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ ընտրվելու կապակցությամբ
Սեպտեմբեր 05,2024 16:57
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Այս մասին նշված է դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Շնորհավորեցի պարոն Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիան 3 մլն եվրոյի աջակցություն է ցուցաբերել Հայկական կարմիր խաչի գործունեությանն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի փախստականներին», – իր գրառման մեջ շեշտել է դեսպան Դըկոտինյին։