Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ | Region

Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ

Սեպտեմբեր 05,2024 15:57

Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Միշել Բարնեն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ հայտնում է AFP-ն։

Նա նաև գլխավորել է Brexit-ի շուրջ ԵՄ բանակցային խումբը:

73-ամյա Բարնյեն 2004-2005 թվականներին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: 2010-2014 թվականներին նա եղել է ներքին շուկայի եվրոպական հանձնակատարը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս վարչապետ չէր նշանակել: Հուլիսին կայացած ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի ստացել, Ֆրանսիան ղեկավարվում էր ժամանակավոր վարչակազմի կողմից:

Նորություններ